Կանոնավոր հաշվապահություն՝ բիզնեսի ֆինանսական կարգապահության հիմքում
Hi Fin-ը օգնում է ընկերություններին վարել հաշվապահական գործընթացները ճիշտ, ժամանակին և վերահսկելի ձևով՝ հարկային հաշվետվություններից մինչև աշխատավարձ, փաստաթղթեր և բանկային գործառնություններ։
Հաշվետվության օրացույց
Հունիս 2025
Ինչ խնդիրներ է լուծում հաշվապահական սպասարկումը
Ուշացած կամ անկանոն հաշվետվություններ
Հաշվետվությունների ուշ կամ անկանոն ներկայացումը կարող է հանգեցնել տույժերի և իրավական հարցերի։
Ցրված առաջնային փաստաթղթեր
Հաշիվ-ապրանքագրերը, բանկային քաղվածքները և ստացականները պահվում են ցրված՝ առանց կառուցվածքի։
Աշխատավարձի և կադրային հաշվառման անկանոնություններ
Աշխատակիցների հաշվառումը, արձակուրդները և նպաստները չեն արձանագրվում ճիշտ կամ ժամանակին։
Բանկային գործառնությունների մոնիտորինգի բացակայություն
Փոխանցումներն ու մուտք-ելք գործառնությունները չեն ստուգվում և չեն համեմատվում հաշվապահական տվյալների հետ։
Հարկային պարտավորությունների ռիսկ
Ապառիկ վճարումները, ԱԱՀ-ի հաշվարկները և հայտարարագրերը պահանջում են անընդհատ մոնիտորինգ։
Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն
Հաճախորդների և մատակարարների պարտքերի վերահսկողությունը թույլ է տալիս ժամանակին արձագանքել ուշացումներին, պահպանել վճարային կարգապահությունը և կանխել դրամական հոսքերի լարվածությունը։
Ինչ է ներառում ծառայությունը
Հարկեր և հաշվետվություններ
- ամսական հաշվապահական հաշվառման վարում
- հարկային պարտավորությունների մոնիտորինգ
- հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում
- աշխատավարձի հաշվարկ
Ընթացիկ հաշվառում և վերահսկողություն
- բանկային և դրամարկղային գործառնությունների հաշվառում
- առաջնային փաստաթղթերի հսկողություն
- կադրային փաստաթղթերի վարում
- հաշվապահական տվյալների պատրաստում ֆինանսական վերլուծության համար
Հաշվապահությունից դեպի կառավարչական վերահսկողություն
Hi Fin-ն հաշվապահական տվյալները չի վերաբերում միայն հարկային հաշվետվությունների։ Մենք կազմակերպում ենք դրանք այնպես, որ հետագայում կարողանան դառնալ կառավարչական հաշվետվություններ, cash flow վերլուծություն և ֆինանսական հսկողություն։
Հաշվապահական տվյալ
Հաշիվ-ապրանքագրեր, բանկային քաղվածքներ, ստացականներ
Կառավարչի համար տեսանելիություն
Դասակարգված, ստուգված, ժամանակային կտրվածքով կազմակերպված
Կառավարչական արդյունք
Cash flow, ծախսերի վերլուծություն, ֆինանսական հսկողություն
Ցանկանո՞ւմ եք կարգավորել ձեր ընկերության հաշվապահական գործընթացները
Կապ հաստատեք Hi Fin-ի հետ — ձեր հաշվապահական կյանքը կարող է ավելի պարզ և վերահսկելի լինել: Իսկ եթե ձեր հաշվապահական տվյալներն արդեն կազմակերպված են, ժամանակն է անցնել հաջորդ մակարդակ՝ ֆինանսական կառավարում։