CFO մակարդակի ֆինանսական աջակցություն՝ առանց մշտական հաստիքի
Hi Fin-ի CFO outsourcing ծառայությունը օգնում է բիզնեսին գնահատել ֆինանսական արդյունքները, կառավարել ռիսկերը, պլանավորել cash flow-ը և կայացնել ավելի հիմնավորված որոշումներ։
Գործադիր ամփոփում
Q3 ֆինանսական դիտարկում
Ում համար է նախատեսված այս ծառայությունը
CFO outsourcing-ը լավագույն լուծումն է այն փոքր և միջին ընկերությունների համար, որոնք արդեն դուրս են եկել պարզ հաշվառման շրջանակից, ունեն բարդացող ֆինանսական հոսքեր, սակայն դեռ չեն ցանկանում կամ կարիք չունեն ներսում պահել բարձրարժեք full-time ֆինանսական տնօրեն։ Սա հնարավորություն է ստանալու բարձր որակի մասնագիտական աջակցություն՝ օպտիմալ ներդրմամբ։
Աճող բիզնեսներ
Երբ ընկերությունը մեծանում է, ֆինանսական որոշումները այլևս չեն կարող մնալ միայն հաշվապահական կամ ինտուիտիվ մակարդակում։
Բարդ դրամական հոսքեր ունեցող ընկերություններ
Երբ վճարումները, պարտավորությունները, ներդրումները և cash flow-ը պահանջում են պլանավորում և վերահսկում։
Ղեկավարներ, ովքեր ուզում են որոշումներ կայացնել թվերի հիման վրա
Երբ բիզնեսի առաջիկա քայլերը պետք է հիմնվեն ոչ թե ենթադրությունների, այլ ֆինանսական վերլուծության վրա։
Խնդիրներ, որոնք մենք հեռացնում ենք
Կանխիկի բացեր և ռիսկեր
Կանխիկի հնարավոր բացերի և ֆինանսական ռիսկերի նախապես տեսանելի դարձնում։
Թաքնված ծախսեր
Անվերահսկելի կամ թաքնված ծախսերի բացահայտում և կառուցվածքավորում։
Ցրված տվյալներ
Ցրված, ոչ ստանդարտացված հաշվետվությունների փոխարինում կանոնավոր կառավարչական համակարգով։
Շահութաբերության անորոշություն
Բիզնեսի իրական շահութաբերության հստակեցում՝ տարանջատելով կանխիկ դրամը իրական շահույթից։
Կապիտալի սխալ բաշխում
Գումարը ծախսվում է այն ուղղություններով, որոնք չեն ստեղծում բավարար վերադարձ կամ ավելացնում են ֆինանսական ճնշումը։
Որոշումների հետաձգում
Թվերը ուշ են հավաքվում, և ղեկավարությունը ստիպված է որոշումներ կայացնել ուշացած կամ ոչ ամբողջական տվյալների հիման վրա։
ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
CFO արդյունքներ
Ինչ է ստանում ղեկավարությունը
Ամեն ամիս Hi Fin-ի CFO-ն ձեզ է տրամադրում հստակ վերլուծություններ և ակտիվորեն մասնակցում է ռազմավարական որոշումների կայացմանը։
CFO-ն աշխատում է ոչ թե միայն թվերի, այլ որոշումների հետ
Հաշվապահություն
Տվյալների ճիշտ հաշվառում
Կենտրոնանում է անցյալի տվյալների ճշգրիտ գրանցման, առաջնային փաստաթղթերի և հարկային օրենսդրության պահպանման վրա։
Ֆինանսական կառավարում
Տեսանելիություն և վերահսկողություն
Կառուցում է համակարգ, որը թույլ է տալիս տեսնել բիզնեսի իրական cash flow-ը, ծախսերը և ընթացիկ արդյունքները։
CFO outsourcing
Որոշումներ և ռազմավարություն
Նայում է ապագային. կանխատեսում է ռիսկերը, վերլուծում կապիտալի շահութաբերությունը և առաջնորդում բիզնեսի ֆինանսական որոշումները։
Երբ թվերը արդեն կան, ժամանակն է դրանց հիման վրա որոշումներ կայացնել
Քննարկենք՝ ինչ ֆինանսական որոշումներ են այսօր կանգնած ձեր բիզնեսի առաջ և ինչ մակարդակի CFO աջակցություն է անհրաժեշտ։
Եթե թվերը արդեն կան, ժամանակն է դրանց հիման վրա ճիշտ որոշումներ կայացնել
CFO outsourcing-ը կարող է օգնել ղեկավարությանը տեսնել ոչ միայն անցյալը, այլ նաև բիզնեսի աճի ֆինանսական ռիսկերի կանխատեսումը։